Рубрика: առողջագիտություն

Առողջագիտության ութերորդ դաս

Այսօր մեր վերջին դասն էր ընկեր Ալինայի հետ։ Ամփոփեցինք և քննարկեցինք մեր սովորածը։Ինձ շատ դուր եկավ նախավերջին դասը,երբ բոլորը բերել էին բժշկական պարագաներ և ցույց տվեցին,թե ով ինչ է բերել և ինչպես պետք է օգտագործել այն։
Առողջագիտությանը հաջորդելու է բույսերի կենդանիների խնամքը։Ես շատ եմ սիրում կենդանիներ ,սիրով կհաճախեմ դասերին։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտության յոթերորդ դաս

Ես այսօր առողջագիտության դասին տարել եմ բժշկական պարագաներ՝բինտ,սանտավիկ՝ տարբեր չափսերի,բժշկական ձեռնոցներ,բժշկական դիմակ,բամբակ,ալկոսփրեյ։
Բոլորը ցույց տվեցին իրենց բժշկական պարագաները և քննարկեցինք,թե ինչպես օգտագործել ամեն մեկը։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտության վեցերորդ դաս։

Այս դասին մենք ընկեր Ալինայի հետ խոսել ենք բժշկական տուփի մասին։ Մենք սովորեցինք, թե ի՞նչ պետք է լինի բժշկական արկղի մեջ։ Օրինակ՝ յոդ, բինտ սանտավիկ, բամբակ,վերքը մշակելու այլ պարագաներ։ Պետք է ունենալ ուղիղ ինչ որ փայտ, որ կոտրվածքի ժամանակ դնենք ձեռքի կամ ոտքի տակ, մինչև բժիշկների գալը։ Երբ գնում ենք ճամբորդության՝ սար բարձրանալու կամ մի ուրիշ տեղ, պետք է միշտ հագնենք շալվար, երկար նասկիներ և համապատասխան կոշիկներ, որովհետև սարերում լինում են սողուններ,որ հանկարծ չկծեն մեր ոտքերը, իսկ կծելու դեպքում չհասնի մաշկին։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտության հինգերորդ դաս

Այսօր ես սովորեցի,որ կան երկու վնասվածքների ձևեր՝ բաց և փակ։ Բաց և կոտրված վնասվածքը դա այն է, որ մենք տեսնում ենք, իսկ փակ և կոտրված վնասվածքը մենք չենք տեսնում։ Օրինակ՝ կարող է մենք ընկնենք և մի պահ ցավա, իսկ հետո չցավա, բայց մենք չենք զգում և այն ներսից կարող է կոտրված լինել։ Վնասվացքը կարող է կապտել։ Ոտքը կարող ենք նույնիսկ ոլորել։Բաց վնասվածքը կարող ենք մշակել բինտ փաթաթելով։ Փակ վերքը կարող ենք մշակել այլ բանով, այսինքն եթե արյունահոսություն չկա, վնասվածք չկա, որ մասը որ ցավում է մի գարդոնի կամ մի ուրիշ պինդ բան ենք դնում և ինչ որ փափուկ բանով փաթաթում։ Մենք նաև կարող ենք յոդ քսել ոտքին կամ ձեռքին, բայց պետք է վերքի կողքերը քսել։Պետք է դիմել բյշկի օգնությանը,եթե կա արնահոսություն կամ ցավը չի դադարում։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտություն չորրորդ դաս։

Մենք սովորոլ ենք, թե ինչ է առողջ և վնասակար սնունդը։Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին,առողջ տրամադրություն ունենալու համար։Պետք է ուտել վիտամիններով հարուստ մթերքներ և օրգանիզմին ապահովել անհրաժեշտ բոլոր նյութերով։Պետք է սահմանափակել կերակրի աղի օգտագործումը,չչարաշահել շաքարի օգտագործումը,նվազեցնել ճարպերի օգտագործումը։Առողջ սնվելը կարևոր է և պետք է հոգ տանել օրգանիզմի մասին։ Առողջ սնունդ Հացահատիկներ,ձավարեղեն բանջարեղեն մրգեր կաթնամթերք մսամթերք ,ծովամթերք լոբազգիներ ձու Անառողջ սնունդ չիպսեր,ֆրի նրբերշիներ,բուրգերներ,հոթ-դոգեր մայոնեզն ու կետչուպը շոկոլադե տարբեր կոնֆետները և մաստակները քաղցր գազավորված հյութերը

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտություն երկրորդ դաս

Այսօրվա դասին մենք ընկեր Ալինայի հետ ուսումնասիրել ենք մազերը և եղունգները։ Եղունգները միշտ պետք է լողանալուց հետո կտրել, որպեսզի չվնասվեն։ Ոտքի եղունգները պետք է կտրել ուղիղ, որովհետև եթե ուղիղ չկտրենք, այն կարող է տգեղ աճել։ Ձեռքի եղունգները պետք է կլոր կտրել, որպեսզի չվնասվեն։ Մազերը պետք է լվանալ առնվազն շաբաթը երկու անգամ, իսկ եթե տվյալ մարդու մազերը յուղոտ են, պետք է լվանալ շաբաթը երեք անգամ։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտություն առաջին դաս

Այսօր առողջագիտության դաս ենք անցել։Սեպտեմբեր ամսին սովորել եմ կար ու ձև։Կարելն ինձ շատ է դուր եկել,կարծում եմ՝առողջագիտության դասաժամերին էլ նույնչափ հաճույքով կհաճախեմ։Մենք սովորեցինք,թե ինչպես պետք է ազատվել կրակից։Երբ կա գազի հոսք,պետք է զանգահարել 911 և բացել բոլոր պատոհանները,որպեսզի խուսափել թունավորումից։