Рубрика: Բնագիտություն

Ելակի սերմնացան

Ես հողի մեջ դրել եմ ելակի սերմեր և ջրել եմ ըստ անհրաժեշտության։Հետո ծիլ է տվել,աճել է ցողունը և տերևները,ծաղկել է ու ծաղիկները դարձել են ելակներ։

Рубрика: Բնագիտություն

ԲՈՒՅՍԵՐԻ ԲԱԶՄԱՑՈՒՄՆ ՈՒ ՏԱՐԱԾՈՒՄԸ

Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:

Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներ: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։

Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:

Բույսերը, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։

Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:

Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը: Միջատներին, թռչուններին և այլ կենդանիներին գրավում են պտուղ­ների և սերմերի վառ գույնը, կպչող ծածկույթները:

Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
    Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ:
    Նրանց բազմացման առանձնահատկությունը անսեռ ձևն է,որը բնորոշ է բույ­սերին։
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
    Բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ:Նաև բազմանում են սերմերի միջոցով։
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
    Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:
    Քամին, ջուրը, կենդանիները և մարդը տարածում են բույսեր։
  5. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
    Դրանք են քամու միջոցով տա­րածվող պտուղների և սերմերի թեթև լինելը, դրանց վրա թևիկների և մազմզուկների առկայությունը:
  6. Ի՞նչ է ֆլորան:
    Բույսերի բազմազան խմբերը միասին անվանում են ֆլորա:
  7. Դիտեք եղևնի կամ սոճի, նրա վրա գտեք կոներ: Դիտեք մրգատու ծառ կամ թուփ, գտեք պտուղներ: Նկարեք կոները և պտուղները: Ի՞նչ կարող եք պատմել դրանց մասին: Փորձեք պարզել, թե ի՞նչ կա կոնում կամ պտղում: Դրանցում արդյո՞ք զարգա­նում են սերմեր:
    Պտղի մեջ կա հյութ և կորիզ, կորիզով էլ նրանք բազմանում են, իսկ կոնի մեջ կա ցողուն, դրանով էլ նա բազմանում է։
  8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպես են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:
     Ես տեսել եմ, թե մայրիկս ինչպես է սերմը դրել հողի մեջ և հետո աճել է բույսը։

Գտեք հանելուկների պատասխաները

Կանգնած են դաշտում քույրիկներ
Դեղին աչքով, սպիտակ թարթիչներով:
Երիցուկ

Մեր այգում ճառագայթեց մի հանելուկ.
Հյութալի ե րնդարձակ ու շատ կլոր,
Ամռանր դեռ կանաչ, իսկ աշնանր շատ կարմիր:
Լոլիկ

Կլոր ու կարմիր աճում եմ ճյուղին,
Ինձ սիրում են մեծերր ե փոքրիկ երեխաներր:
Խնձոր

Рубрика: Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կենդանիներր, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետր, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գու- նավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդր, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Читать далее «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Рубрика: Բնագիտություն

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:

Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերր կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինր կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորր (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտնիում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում
Рубрика: Բնագիտություն

ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ. ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐ ԵՎ ԱՏՈՄՆԵՐ

Նյութերն ունեն բազմաթիվ հատկություններ: Այդ հատկությունների շնորհիվ դրանք կարող են փոխազդել միմյանց հետ կամ նույնիսկ ինքնուրույն քայքայվել` առաջացնելով նոր նյութեր:

Այդ հատկությունները կոչվում են քիմիական հատկություններ։ Նյութերի քիմիական հատկություններն ուսումնասիրում է բնագիտության «քիմիա» կոչվող ճյուղը (գիտությունը):
Օրինակ՝ երկաթի քիմիական հատկություններից է ժանգոտելու հատկությունը: Երկաթյա մեխի արտաքին շերտի և օդի բաղադրության մեջ մտնող թթվածնի փոխազդեցությունից առաջանում է ժանգ, որը քիմիայում անվանում են երկաթի օքսիդ: Որքան էլ մեծ կամ փոքր լինի երկաթյա մեխը, միևնույնն է, նա ունի ժանգոտելու հատկություն:
Նյութերը հիմնականում կազմված են չափազանց փոքր մասնիկներից՝ մոլեկուլներից, ատոմներից կամ իոններից: Այդ մասնիկները գտնվում են մշտական շարժման մեջ, և նրանց միջև կան ազատ տարածություններ: Մոլեկուլներն իրենց հերթին կազմված են ատոմներից: Մոլեկուլներն ունեն այն քիմիական հատկությունները, որոնք ունի տվյալ նյութը:
Եթե մի քանի միլիգրամ կալիումի պերմանգանատ (մարգանցովկա) լցնենք ջրով լի բաժակի մեջ, ապա ջուրը կգունավորվի: Դա բացատրվում է նրանով, որ կալիումի պերմանգանատի մոլեկուլները տարածվում են ջրի ամբողջ ծավալով մեկ:
Փորձեք շաքարի կտորը լուծել մեկ բաժակ ջրում: Շաքարի մոլեկուլները նույնպես կտարածվեն ջրի մեջ՝ քաղցրացնելով այն:
Քլորի հոտը մենք զգում ենք, որովհետև նրա մոլեկուլները տարածվում են օդում:
Միևնույն նյութի բոլոր մոլեկուլները միատեսակ են։ Հնարավոր չէ, օրինակ, տարբերել Սևանա լճի ջրի մոլեկուլը Միջերկրական ծովի ջրի մոլեկուլից։

Թեև մոլեկուլները շատ փոքր են, սակայն դրանք նույնպես հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների՝ ատոմների։ Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե ատոմներն անբաժանելի են։ «Ատոմ» բառն ունի հունարեն ծագում և նշանակում է հենց անբաժանելի: Սակայն ավելի ուշ նրանք պարզեցին, որ ատոմները ևս հնարավոր է բաժանել ավելի փոքր մասնիկների։ Այդ մասին ավելի մանրամասն կիմանաք բարձր դասարաններում։
Տարբեր նյութերի մոլեկուլներ կազմված են տարբեր տեսակի ու քանակի ատոմներից։
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլը կազմված է ջրածնի երկու ատոմներից։ Թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմներից, օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմներից։
Ջրի մոլեկուլը կազմված է թթվածնի մեկ և ջրածնի երկու ատոմներից։ Ինչպես տեսնում եք, միևնույն մոլեկուլում կարող են լինել տարբեր նյութերի ատոմներ։
Կախված մոլեկուլի բաղադրությունից, նրա ատոմների քանակից՝ տվյալ նյութի հատկությունները կարող են խիստ տարբերվել մեկ այլ նյութի հատկություններից։ Օրինակ՝ օզոնը և թթվածինը տարբեր նյութեր, սակայն երկուսն էլ կազմված են միայն թթվածնի
ատոմներից: Թթվածնի մոլեկուլը, ինչպես արդեն գիտեք, կազմված է թթվածնի երկու ատոմից, իսկ օզոնի մոլեկուլը՝ թթվածնի երեք ատոմից: Այսինքն՝ այդ նյութերի մոլեկուլներն ունեն տարբեր քանակի թթվածնի ատոմներ: Այդ պատճառով խիստ տարբեր են նրանց հատկությունները. թթվածինն անհրաժեշտ է շնչառության համար, իսկ օզոնը թունավոր նյութ է։

Առաջադրանք
Շաքարի կտորը լուծեք թեյի մեջ և նկարագրեք այդ երևույթը։
Ես շաքարի կտորը գցեցի թեյի մեջ և տեսա,թե աստճանաբար ոնց է շաքարի կտորը լուծվում ջրի մեջ։

Рубрика: Բնագիտություն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարբեր կենդանիներ բոլորս ենք տեսել բնության մեջ, շրջակա միջա­վայրում, դպրոցամերձ տարածքում, բակում, նույնիսկ տանը: Նկատել ենք, որ կենդանիները հեշտությամբ կարող ենք տարբերել բույսերից: Դրանում կարևոր են կենդանիների կառուցվածքի և կենսագործունեության առանձ­նահատկությունները: Նշենք դրանցից հիմնականները:

Նախ՝ կենդանիները տարբեր չափ­ի են, կազմված են տարբեր մասերից:

Բայց բոլոր կենդանիների մարմինը համաչափ է: Մարմնի մի մա­սը կամ հատվածը կարծես կրկնում է մյուսը:

Читать далее «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԿԵՆՍՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Рубрика: Բնագիտություն

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Читать далее «ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ»