Рубрика: Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան։

Ճամբորդություն։

Այսօր մենք գնացել էինք Երևանի պատմության թանգարան։ Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թվականին։
2005 թ․թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի շենքում։Թանգարանում պահպանվում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող առարկաներ։Թանգարանում պահպանվում են նաև հնագիտական հավաքածուներ՝բրոնզե գոտիներ,դանակներ,զարդեր և այլն։Այնտեղ պահպանված է նաև միջնադարյան Երևանի եկեղեցիների մասունքներ։Մեծ նշանակություն և արժեք են ներկայացնում հին Երևանի կոլորիտը ներկայացնող լուսանկարները։
Ես շատ եմ սիրում Երևանը և ինձ համար շատ կարևոր էր լինել Երևանի պատմության թանգարանում։Ես իմացա և տեսա շատ ու շատ բաներ Երևանի մասին։

Рубрика: առողջագիտություն

Առողջագիտության վեցերորդ դաս։

Այս դասին մենք ընկեր Ալինայի հետ խոսել ենք բժշկական տուփի մասին։ Մենք սովորեցինք, թե ի՞նչ պետք է լինի բժշկական արկղի մեջ։ Օրինակ՝ յոդ, բինտ սանտավիկ, բամբակ,վերքը մշակելու այլ պարագաներ։ Պետք է ունենալ ուղիղ ինչ որ փայտ, որ կոտրվածքի ժամանակ դնենք ձեռքի կամ ոտքի տակ, մինչև բժիշկների գալը։ Երբ գնում ենք ճամբորդության՝ սար բարձրանալու կամ մի ուրիշ տեղ, պետք է միշտ հագնենք շալվար, երկար նասկիներ և համապատասխան կոշիկներ, որովհետև սարերում լինում են սողուններ,որ հանկարծ չկծեն մեր ոտքերը, իսկ կծելու դեպքում չհասնի մաշկին։