Рубрика: Հայրենագիտություն

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Իսպանիայում դեկտեմբերի 31-ը շատ յուրահատուկ են տոնում։Այնտեղ խնջույքն ու զվարճանքը տևում է մինչև վաղ առավոտ։ Սովորույթի համաձայն,դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ազդարարող զանգերի ձայնով,պետք է ուտել մեկ առ մեկ տասներկու բախտավոր խաղողները ։Ամեն խաղող ուտելուց պետք է երազանք պահել և ակնկալել,որ հաջորդ տարի իրականան դրանք։Խաղողը Ամանորի ամենասպասված պահն է։Զանգերը հեռարձակվում են ուղիղ եթերով ամբողջ Իսպանիայում։Շատ քաղաքներում մարդիկ գնում են հրապարակ,որտեղ գտնվում է ժամացույցը,միասին ուտելու դրանք և կիսելու հին տարվա վերջին րոպեները։Պակաս չեն սպասում նաև տեսնել,թե հաղորդավարուհի Կրիստինա Պեդրոչեն, ինչ տեսքով է հանդես գալու։Նա ամեն տարի շլացնում է իր տեսքով և մինչև հաջորդ տարի բոլորը նրանից են խոսում։Սեղանի հիմնական ուտելիքը ծովամթերքն է։Ձմեռ պապիկը զանգերի ավարտից հետո բերում է նվերներ։ Այն երեխաները, ովքեր իրենց խելոք չեն պահել,նրանց բերում է ածուխով լի պարկ։Այս տարի առաջին անգամն է,որ ես Իսպանիայում չեմ նշելու Ամանորը։

Ինչպես են նշում Ամանորը Բելգիայում

Բելգիայում Ամանորը շատ մեծ չեն նշում, բայց Սուրբ Ծնունդը շատ մեծ են նշում։ Ես գիտեմ, որ այնտեղ Սուրբ Ծնունդը ուրիշ կերպ ասում են Կեռս Միս և նրանք նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 24-25 ։ Իսկ դուք գիտե՞իք, որ Բելգիայում Նոր տարուն ամպայման պետք է նոր հագուստներ հագնել, զարդեր կրել։ Այնտեղ Ձմեռ պապը գալիս է երկու անգամ։ Առաջին անգամ Ձմեռ Պապը գալիս է դեկտեմբերի 6-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Դեկտեմբերի 6-ին Ձմեռ պապը գալիս է Իսպանիայից նավով, իսկ երեխաները և մեծերը դեկտեմբերի 6-ին գուլպաների մեջ դնում են գազար եղնիկների համար, սեղանին դնում են գարեջուր, որ Ձմեռ պապին գա խմի և երեխաներին լավ նվերներ բերի։
Բելգիայում կան Ամանորյա ավանդույթներ, որոնցից մեկը ընտրում են թագավոր սիսեռահատիկի օգնությամբ։ Տան տիրուհին թխվածք է թխում որի մեջ թաքցնում է սիսեռահատիկ։ Բոլոր հյուրերը ստանում են մեկական կտոր թխվածք և նա, ով գտնում է հատիկը, այդ գիշեր և հաջորդ օրը դառնում է թագավոր։ Թագավորն էլ իր հերթին հյուրերից ընտրում է թագուհի, ծաղրածու և ազնվականի։
Իսկ մեկ այլ ավանդույթի համաձայն՝ բելգիացիները հավատում են չար ուժերին և Ամանորի գիշերը փորձում են քշել դրանք՝ ամբողջ ուժով փչելով Ամանորյա կոտոշի մեջ կամ տան շուրջն են պտտվում վառված ջահերով կամ մոմերով։ Չար ուժերից պաշտպանվելու համար երբեմն զանգեր են հնչեցնում։

Рубрика: Մաթեմատիկա

Պարապունք 39

Թեմա՝ Բաժանելիության հայտանիշներ։ Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի 

Առաջադրանքների փաթեթ 

1․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 101, 204, 340, 535, 821 թվերը 10-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
101, 204, 535, 821 թվերը բաժանվում են տասի մնացորդով, իսկ 340 թիվը բաժանվում է տասի առանց մնացորդի։
2․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 73, 241, 189, 700, 384, 445 թվերը 5-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
73, 241, 189, 384 թվերը բաժանվում են հինգի մնացորդով, իսկ 700 և 445 բաժանվում են հինգի առանց մնացորդի։
3․ 3, 87, 26, 839, 1000, 562, 98443, 380064, 235, 566678 թվերը բաժանե՛ք
երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։
Զույգ
26, 1000, 562, 380064, 566678.
Կենտ
3, 87, 839, 98443, 235.

4․ Երկու հնգանիշ թվերից մեկի գրառման մեջ նվազման կարգով մեկը մյուսին են հաջորդում բոլոր զույգ թվեր նշանակող թվանշանները, մյուսի գրառման մեջ՝ կենտ թվեր նշանակողները։ Այդ թվերից ո՞րն է ավելի մեծ։
Զույգ թիվ
86420
Կենտ թիվ
97531
Համեմատություն
97531>86420
5․ Ուղղանկյունն ունի քառակուսու կողմին հավասար լայնություն։ Ուղղանկյան
լայնությունից քանի՞ անգամ մեծ պիտի լինի նրա երկարությունը, որպեսզի նրա պարագիծը քառակուսու պարագծից մեծ լինի 2 անգամ։
ax4
ax2 +2 x երկարություն
2×2=4

6․ Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
50 զույգ։
0+2+4+6+8+10+12+14+16+18+20+22+24+26+28+30+32+34+36+38+40+42+44+46+48+50+52+54+56+58+60+62+64+66+68+70+72+74+76+78+80+82+84+86+88+90+92+94+96+98= 17.498
50 կենտ
1+3+5+7+9+11+13+15+17+19+21+23+25+27+29+30+31+33+35+37+39+41+43+45+47+49+51+53+55+57+59+60+61+63+65+67+69+70+71+73+75+79+80+81+83+85+87+89+90+91=5553

7․ 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնց
բաժանարարներն են միաժամանակ 2-ը, 5-ը, 10-ը։
30, 200, 730, 1020:
8․Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 18-ի, և՛ 96-ի բաժանարար են։
1, 2, 3, 6.
9․ Թիվը 34-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 17 է, իսկ մնացորդը՝ 3։ Գտե՛ք այդ թիվը։
34*17+3= 581
10․ Էյֆելյան աշտարակն ունի երեք դիտահարթակ, որոնցից առաջինը գետնից 57մ բարձրություն ունի, երկրորդը նրանից 58մ-ով բարձր է, իսկ երրորդը գետնից բարձր է 276մ։ Ինչքա՞ն ժամանակում վերելակը երկրորդ դիտահարթակից կհասնի մինչև երրորդը, եթե 1 վայրկյանում բարձրանա 3մ 22սմ։
57+58=115
276-115=161

Տնային առաջադրանքներ

1․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 601, 508, 260, 325, 913 թվերը 10-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
601, 508, 325, 913 թվերը բաժանվում են տասի մնացորդով, իսկ 260 թիվը բաժանվում է տասի առանց մնացորդի:
2․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 67, 351, 289, 600, 748, 935 թվերը 5-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
67, 351, 289, 748 թվերը բաժանվում են տասի մնացորդով, իսկ 600, 935 թվերը բաժանվում են տասի առանց մնացորդի։
3․ 2, 9, 124, 1680, 3333, 7, 249640, 249650, 65, 647113 թվերը բաժանե՛ք
երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։
Զույգ
2, 124, 1680, 249640, 249650.
Կենտ

9, 3333, 7, 65, 647113.

4․ Գրե՛ք 3-ից մեծ որևէ հինգ զույգ թվեր և դրանք ներկայացրե՛ք՝
ա․երկու հավասար գումարելիների գումարի տեսքով,
բ․երկու անհավասար գումարելիների գումարի տեսքով
4, 6, 8, 10, 12
2+2=4
3+1=4
3+3=6
4+2=6
4+4=8
7+6=8
5+5=10
6+4=10
6+6=12
10+2=12
5․ Զբոսաշրջիկները շրջագայության են դուրս եկել երեք միատեսակ ավտոբուսներով։ Առաջինում կա 48 զբոսաշրջիկ, երկրորդում՝ 39, իսկ երրորդում՝ 33։ Կարելի՞ է արդյոք բոլոր զբոսաշրջիկներին հավասար քանակներով տեղավորել այդ ավտոբուսներում։
48+39+33=120
120:3=40

Այո, կարելի է տեղավորել զբոսաշրջիկներին ավտոբուսներում հավասար քանակով։
6․ Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9, 6,3, 0
7․Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 125-ի, և՛ 35-ի բաժանարար են։
1, 5.
8․ Թիվը 48-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 11 է, իսկ մնացորդը՝ 5։ Գտե՛ք այդ թիվը։
48*11+5= 533
9․ Ճամփորդը հեծանիվով 12 ժամում անցավ որոշ ճանապարհ։ Որքա՞ն ժամանակում նա կանցնի այդ նույն ճանապարհը մեքենայով, եթե մեքենայի արագությունը հեծանիվի արագությունից երկու անգամ մեծ է։
12:2= 6
10․ Նարեկը պահարանում ունի 3 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ հատ կոշիկ պետք է հանի նա, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է։
4 հատ կոշիկ:

Рубрика: Բնագիտություն

Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

untitled
imagesCA3N5OL1

Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերն ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթները կոչվում են հողմահարություն:

Հողմահարությունները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:
Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս’ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի’ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև’ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարության օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը’ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարություն:
Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղումնաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում: