Рубрика: Հայրենագիտություն

Ամանորը աշխարհի տարբեր երկրներում

Իսպանիայում դեկտեմբերի 31-ը շատ յուրահատուկ են տոնում։Այնտեղ խնջույքն ու զվարճանքը տևում է մինչև վաղ առավոտ։ Սովորույթի համաձայն,դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ազդարարող զանգերի ձայնով,պետք է ուտել մեկ առ մեկ տասներկու բախտավոր խաղողները ։Ամեն խաղող ուտելուց պետք է երազանք պահել և ակնկալել,որ հաջորդ տարի իրականան դրանք։Խաղողը Ամանորի ամենասպասված պահն է։Զանգերը հեռարձակվում են ուղիղ եթերով ամբողջ Իսպանիայում։Շատ քաղաքներում մարդիկ գնում են հրապարակ,որտեղ գտնվում է ժամացույցը,միասին ուտելու դրանք և կիսելու հին տարվա վերջին րոպեները։Պակաս չեն սպասում նաև տեսնել,թե հաղորդավարուհի Կրիստինա Պեդրոչեն, ինչ տեսքով է հանդես գալու։Նա ամեն տարի շլացնում է իր տեսքով և մինչև հաջորդ տարի բոլորը նրանից են խոսում։Սեղանի հիմնական ուտելիքը ծովամթերքն է։Ձմեռ պապիկը զանգերի ավարտից հետո բերում է նվերներ։ Այն երեխաները, ովքեր իրենց խելոք չեն պահել,նրանց բերում է ածուխով լի պարկ։Այս տարի առաջին անգամն է,որ ես Իսպանիայում չեմ նշելու Ամանորը։

Ինչպես են նշում Ամանորը Բելգիայում

Բելգիայում Ամանորը շատ մեծ չեն նշում, բայց Սուրբ Ծնունդը շատ մեծ են նշում։ Ես գիտեմ, որ այնտեղ Սուրբ Ծնունդը ուրիշ կերպ ասում են Կեռս Միս և նրանք նշում են Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 24-25 ։ Իսկ դուք գիտե՞իք, որ Բելգիայում Նոր տարուն ամպայման պետք է նոր հագուստներ հագնել, զարդեր կրել։ Այնտեղ Ձմեռ պապը գալիս է երկու անգամ։ Առաջին անգամ Ձմեռ Պապը գալիս է դեկտեմբերի 6-ին, իսկ մյուսը՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Դեկտեմբերի 6-ին Ձմեռ պապը գալիս է Իսպանիայից նավով, իսկ երեխաները և մեծերը դեկտեմբերի 6-ին գուլպաների մեջ դնում են գազար եղնիկների համար, սեղանին դնում են գարեջուր, որ Ձմեռ պապին գա խմի և երեխաներին լավ նվերներ բերի։
Բելգիայում կան Ամանորյա ավանդույթներ, որոնցից մեկը ընտրում են թագավոր սիսեռահատիկի օգնությամբ։ Տան տիրուհին թխվածք է թխում որի մեջ թաքցնում է սիսեռահատիկ։ Բոլոր հյուրերը ստանում են մեկական կտոր թխվածք և նա, ով գտնում է հատիկը, այդ գիշեր և հաջորդ օրը դառնում է թագավոր։ Թագավորն էլ իր հերթին հյուրերից ընտրում է թագուհի, ծաղրածու և ազնվականի։
Իսկ մեկ այլ ավանդույթի համաձայն՝ բելգիացիները հավատում են չար ուժերին և Ամանորի գիշերը փորձում են քշել դրանք՝ ամբողջ ուժով փչելով Ամանորյա կոտոշի մեջ կամ տան շուրջն են պտտվում վառված ջահերով կամ մոմերով։ Չար ուժերից պաշտպանվելու համար երբեմն զանգեր են հնչեցնում։

Оставьте комментарий