Рубрика: Բնագիտություն

Հրաբուխներ

Բնագիտություն

221032231353486150
Image_1351

Երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխ է Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ: 

Рубрика: Ռուսերեն

Составьте словосочетания.

Проверочная работа.
Составьте словосочетания.

молодой  гость
белая собака
высокий человек
жёлтое платье
глупый поступок
большое количество
красные розы
холодная погода
голубое небо
красивая женщина,
вишнёвое варенье
коричневые кирпичи
самый любимый учитель
чёрный цвет
низкая температура
хорошие фильмы
зелёная ёлка
новый снег
серое пальто
умные часы
плохой театр
самый дорогой автомобиль
громкий звук
родные люди
свой дом
осенний листопад
горячий суп
культурные ценности
самое тёплое море
важный документ
светлый город
синие глаза
главный герой
старая знакомая
мужской образ
правильный поступок
своё село
тихие воды
цветное телевидение

Рубрика: Մայրենի

Սասունցի Դավիթ Դերերով

9-13 հատվածներ

Հեղինակ
Օհան
Դավիթ
Պառավ
Մըսրա Մելիք
Կոզբադի

IX

Հեղինակ Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղքի սահմանից
Ու դառավ որսկան։ Գնաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,

Պառավը վըրեն սաստիկ բարկացավ.
Պառավ — Վա՜յ Դավիթ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին—
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու― նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես— գընա, էնտեղ որս արա։

Դավիթ— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…

Պառավ — Գընա՛, հորեղբայրդ—Օհանը կասի։

X

Հեղինակ Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։

Դավիթ— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։

Օհան— Վա՜յ, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…

Դավիթ— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։

Հեղինակ Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

X

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։

Դավիթ— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։

Օհան— Վա՜յ, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գընաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գընաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր—ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գըրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ֊աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

XI

Հեղինակ Գիշերը հասավ, մընացին էնտեղ։

Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մընաց մըտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գընաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.

Դավիթ— Ե՛լ, հորեղբա՛յր, քանի՞ քընես,
Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։

Հեղինակ Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին,
Օհան— Է՛յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

XII

Հեղինակ Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
Դավիթ — Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր, ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ.
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։

Հեղինակ Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական․
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից։

13

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
Կոզբադի— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։

Հեղինակ Մելիք զայրացավ.
Մըսրա Մելիք— Գընացե՛ք,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։

Հեղինակ Ու Կոզբադին առավ զորքեր.
Կոզբադի— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։

Հեղինակ Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,

Կոզբադի— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…